Հասարակություն
Արմավիրի մարզի՝ իր հյուրատան լոգարանում հայտնաբերվել է Արցախի նախկին պաշտոնյայի փեսայի դին. «Հրապարակ»
Davit Jalalyan
Hraparak.am-ի տեղեկություններով, Արմավիրի մարզի՝ իր հյուրատան լոգարանում ԱՀ նախկին նախագահի կողմից պարգևատրված «Բերետա» տիպի ատրճանակով ինքնասպանություն գործածն Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանի նախկին փեսան է՝ գործարար Լորիս Եղոյանը:
Նույն աղբյուրի համաձայն Եղոյանը «Ռեստիտուտոր Քեյ Փի» կոլլեկտորային ընկերության տնօրեն է եղել, Արցախի Քաշաթաշի շրջանում ՀԵԿ է ունեցել։
Ըստ ՆԳՆ-ի պաշտոնական հաղորդագրության, Սեպտեմբերի 9-ին, ժ․10․33-ին «Էջմիածին» բ/կ-ից Արմավիրի ՕԿԿ հաղորդում է ստացվել, որ ահազանգով մեկնել են Դողս բնակավայրի Մոնթեի փողոցում գործող հյուրատուն, որտեղ հայտնաբերել են 1986թ․ ծնված Լորիս Ե-ի դիակը՝ հրազենային վնասվածքով:
Նմանատիպ հոդվածներ
Պայթյուն Հրազդան ՋԷԿ-ի ձուլարանում. կա զոհ և տուժածներ
Davit Jalalyan
«Փոսի» դպրոցի աշակերտները երկուշաբթի ևս դասի չեն գնա
Davit Jalalyan
Բաքվի և Անկարայի ժամացույցները չեմ հեռացնի. Հանրային ռադիոյի տնօրենի արձագանքը
Davit Jalalyan
Ռուսաստանի 4 օդանավակայաններում թռիչքները ժամանակավորապես դադարեցվել են
Davit Jalalyan