Քաղաքականություն

Պուտինը խելագարվել է․ դա կհանգեցնի «Ռուսաստանի փլուզմանը»․ Թրամփ

Ofelya 388 դիտում
Պուտինը խելագարվել է․ դա կհանգեցնի «Ռուսաստանի փլուզմանը»․ Թրամփ

Պուտինը գժվել է, իսկ Զելենսկու ասածները միայն խնդիրներ են ստեղծում։ Այս մասին հայտարարել է  ԱՄՆ նախագահը՝ հրապարակավ քննադատելով ՌԴ և Ուկրաինայի ղեկավարներին։


Թրամփը նշել է, որ միշտ «շատ լավ հարաբերություններ» է ունեցել Պուտինի հետ, բայց «նրա հետ ինչ-որ բան է պատահել»։


«Պուտինի հետ ինչ-որ բան է պատահել: Նա խելագարվել է, անտեղի սպանում է մարդկանց և ոչ միայն զինվորների։ Հրթիռներն ու ԱԹՍ-ները գնդակոծվում են Ուկրաինայի քաղաքները՝ առանց որևէ պատճառի։ Եթե Պուտինը ցանկանա գրավել ամբողջ Ուկրաինան, դա կհանգեցնի «Ռուսաստանի փլուզմանը»», - նշել է Թրամփը:


Թրամփը խոսել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասին։ Նա դժգոհ է Զելենսկու հայտարարություններից։


«Ոչ մի լավ բան չի անում իր երկրի համար։ Նրա բերանից դուրս եկած ամեն բառ խնդիրներ է առաջացնում, ինձ դա դուր չի գալիս», - ասել է Թրամփը:



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250