Սերգեյ Լավրովը կմասնկացի Պուտին-Թրամփ հանդիպմանը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կմեկնի Ալյասկա՝ օգոստոսի 15-ին կայանալիք Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովին մասնակցելու համար։
«Այո, կարող եմ հաստատել Սերգեյ Լավրովի մասնակցությունը այս միջոցառմանը, որը նախատեսվում է անցկացնել հաջորդ ուրբաթ Ալյասկայում», - ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։
Նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը բանակցություններ կանցկացնեն Ալյասկայի Անքորիջ քաղաքում գտնվող Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմաօդային և բանակային բազայում, հաղորդել էր CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին: Ռուսական կողմը հայտնել է, որ բանակցությունների հիմնական թեման Ուկրաինայի հակամարտությունն է եղել:
Հիշեցնենք՝ օգոստոսի 15-ին բանակցությունների նպատակով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպելու են Ալյասկայում: