Հասարակություն

Գարեգին Բ-ի եղբորն Ուկրաինայում ավելացրել են «Миротворец» տվյալների բազայում

Marine 534 դիտում
Գարեգին Բ-ի եղբորն Ուկրաինայում ավելացրել են «Миротворец» տվյալների բազայում

Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, Գարեգին Բ-ի եղբայր արքեպիսկոպոս Եզրասը, ավելացվել է ուկրաինական ծայրահեղական «Миротворец» կայքի տվյալների բազայում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։


Կայքի ստեղծողները, մասնավորապես, մեղադրում են Եզրաս արքեպիսկոպոսին Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելու փորձի, ինչպես նաև Ռուսաստանին հրապարակայնորեն աջակցելու մեջ։


«Миротворец» վիճահարույց կայքը ստեղծվել է 2014 թվականին։ Դրա նպատակն է նույնականացնել և հրապարակել այն անձանց անձնական տվյալները, ովքեր ենթադրաբար սպառնում են Ուկրաինայի ազգային անվտանգությանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250