Քաղաքականություն
Բողոքի ակցիա` Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ
Gohar Vardanyan
1 րոպե
217 դիտում
Սյունիքի մարզի Կարճևան համայնքի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում գյուղում՝ ընդդեմ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի,- գրում է Hetq am-ը։
Ինչպես «Հետք»-ին հայտնեց բնակիչների շահերը ներկայացնող փաստաբան Մարիամ Աբրահամյանը, բնակիչները կոմբինատի ղեկավարությունից պահանջում են իր գործունեությունը ծավալել՝ բնապահպանական նորմերը պահպանելով։ Փաստաբանի խոսքով՝ կոմբինատի շահագործման ընթացքում արտանետված նյութերը վնասում են գյուղացիների այգիներին, նրանց բերքը փչանում է։ Բացի այդ, բնակիչները բողոքում են կոմբինատի՝ իրենց վրա ունեցած ազդեցությունից։ Ըստ փաստաբանի՝ նրանք պարտադրված կերպով շնչում են արտանետված փոշին, խմում կեղտոտված ջուր։
«Բնակիչները ընդամենը ցանկանում են, որ կոմբինատը օրենքի պահանջների պահպանմամբ աշխատի և շրջակա միջավայրը չվնասի»,- ասաց Մարիամ Աբրահամյանը։
Փաստաբանը նաև նշեց, որ Կարճևանի բնակիչները 2012 թվականից բազմիցս դիմել են «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ին՝ պահանջելով գործունեություն ծավալել բնապահպանական նորմերը պահպանելով, չվնասելով իրենց այգիները, իսկ պատճառված վնասը վերականգնեն։ Սակայն, ըստ Մարիամ Աբրահամյանը, կոմբինատից հայտնում են՝ բնակիչները պետք է ապացուցեն, որ իրենց գործունեությունը ազդում և վնասում է տեղի այգիներին։
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
Gohar Vardanyan
1 րոպե
405
«Ժամանակ». Հավաքի ժամանակ երդվել են տապալել Փաշինյանի իշխանությունը
Gohar Vardanyan
1 րոպե
12,154
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Gohar Vardanyan
1 րոպե
254
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ավելին Քաղաքականություն բաժնից
ՌԴ ԱԳՆ-ն Իրանի հարցով հստակ դիրքորոշմամբ հանդես կգա
1 րոպե
51
Իրանը հերքում է․ ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի կապ Թրամփի հետ գոյություն չունի
1 րոպե
103
Թրամփի հայտարարությունից հետո նավթի գները կտրուկ նվազում են
1 րոպե
189
Մեծ Բրիտանիան Իրանի կողմից հարձակումների թիրախ չէ․ Սթարմեր
1 րոպե
100