Պատահարներ

Փրկարարները «Արգել ՀԷԿ»-ի ջրամբարից դուրս են բերել 65-ամյա քաղաքացու դի. մանրամասներ

WRed 287 դիտում
Փրկարարները «Արգել ՀԷԿ»-ի ջրամբարից դուրս են բերել 65-ամյա քաղաքացու դի. մանրամասներ

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:15-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ «Արգել ՀԷԿ»-ի ջրամբարում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղեկությունը ոստիկանությունից փոխանցվել է Արտակարգ իրավիճակների նախարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն: Դեպքի վայր է մեկնել թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև թիվ 15 հատուկ փրկարարական ջոկատը՝ փրկարար ծառայության փոխգնդապետ Բիձյանի գլխավորությամբ: Հրշեջ-փրկարարները նշված ջրամբարից դուրս է են բերել 65-ամյա Աշոտ Ծատուրյանի դին: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250