Պատահարներ

Վթար Բագրատունյաց պողոտայում. տուժածները հոսպիտալացվել են

WRed 739 դիտում
Վթար Բագրատունյաց պողոտայում.  տուժածները հոսպիտալացվել են

Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 23:11-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 70/1 հասցեի մոտակայքում բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդ Ասատուր Հ.) և «BMW 3» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107» ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք:

 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BMW 3» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 3 ուղևորները հոսպիտալացվել են:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և իրականացրել հերթապահություն մինչև «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարպվելը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250