Հասարակություն

Ապօրինի շինությունները կտրվեն համայնքներին

WRed 312 դիտում
Ապօրինի շինությունները կտրվեն համայնքներին

Ազգային ժողովի տարածքային կառավարման հանձնաժողովում այսօր քննարկվում է նախագիծ, որով նախատեսվում է ամբողջացնել ապօրինի շինությունների ճակատագրի վերաբերյալ քաղաքականությունը։ Այն ապօրինի շինությունները, որոնք չեն հակասի նորմերին, հնարավոր կլինի սեփականաշնորհել։

 

Իսկ այն ապօրինի շինությունները, որոնք չեն համապատասխանի նորմերին, կփոխանցվեն համայնքին՝ որպես սեփականությունը։ 

 

Հատկապես Երևանի դեպքում այդպիսի շինությունների թիվը մոտ 35 հազար է գնահատվում։ Այս թիվը ներկայացրել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Վաչե Տերտերյանը։

 

Նա բացատրեց, որ արդեն հիմա այդ ապօրինի շինությունները, ինչպիսին են նաև ավտոտնակները, հայտարարված են որպես համայնքի սեփականություն, բայց օրենքի ընդունումը թույլ կտա իրավաբանորեն ամրագրել այդ վիճակը։ 

 

Դրանից հետո շինությունը զբաղեցնողները կկարողանան համայնքի հետ պայմանավորվել ու ընդամենը վարձել այդ շինությունները, մինչև համայնքը որոշի դրանց ճակատագիրը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250