Հասարակություն

Ծննդկանի մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել

Ofelya 1 րոպե 261 դիտում
Ծննդկանի մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել

Երեկ բժշկական կենտրոնններից մեկում ողբերգական դեպք է գրանցվել․ 40-ամյա ծննդկան է մահացել։ Ծննդաբերության ընթացքում կնոջ վիճակը կտրուկ վատացել է, նա կորցրել է գիտակցությունը, և բժիշկներին, ցավոք, չի հաջողվել փրկել նրա կյանքը։


Դեպքի պատճառների վերաբերյալ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը MediaHub-ին հայտնել են, որ այս պահին հստակ եզրակացություն չկա։ Նրա խոսքով՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, և ընթանում է նախաքննական գործընթաց։


Auroranews.am-ը կապ հաստատեց Քննչական կոմիտեի հետ դեպի առթիվ մանրամասներ ճշտելու համար․


«2026 թվականի մարտի 22-ին ստացված հաղորդման առթիվ նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- ասեցին գերատեսչությունից։ 



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250