Պատահարներ Կարևոր

Դալմայի այգիներում քանդվում է 16-18-րդ դարի հուշարձանը. ահազանգում են այգեգործները

WRed 1 րոպե 573 դիտում

Դալմայի այգեգործներն ահազանգել են, որ քանդվում է պատմական շինություններից մեկը՝ 16-18-րդ դարերի հնձանը:

 

«Ինչ-որ մի պաշտոնյա որոշել է, որ այդ հնձանները չեն կարող համարվել պատմական հուշարձաններ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

Նա նաև նշել է, որ պետք է անպայման հասկանալ, թե շինթույլտվության ծրագրի հաստատման մեջ որքանո՞վ է հիմնավորված ներկայացվել՝ ինչ տարածքի վրա և ինչ նպատակներով է իրականացվում շինարարությունը:

 

ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի պատասխան մամուլում տարածված տեղեկության, թե Դալմայի այգիների տարածքում քանդվել է պատմական շինություն, հայտնում ենք, որ ըստ նախնական տեղեկության` այդ վայրում հաշվառված հուշարձան մեր ցանկերում չկա: Վաղը մասնագետները տեղում կուսումնասիրեն բարձրացված հարցը:

Լրացուցիչ կտեղեկացնենք»:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250