Պատահարներ

Գյումրիում 28-ամյա աղջիկը ցած է ընկել պատուհանից. SHANTNEWS

WRed 786 դիտում
Գյումրիում 28-ամյա աղջիկը ցած է ընկել պատուհանից. SHANTNEWS

Գյումրիի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի շենքերից մեկի երրորդ հարկի պատուհանից 28-ամյա աղջիկ է ընկել։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։

Վերջինս մարմնական բազմաթիվ վնասվածքներով, ծայրահեղ ծանր, շոկային վիճակում տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։

Բժիշկները  պայքարում են նրա կյանքի համար: Կատարվածը պատահականությո՞ւն է, թե՞ ինքնասպանության փորձ, հանգամանքների ուսումնասիրությամբ կզբաղվեն իրավապահ մարմինները: Ոստիկանության քննչական բաժնի մասնագետները դեպքի վայրում կատարել են անհրաժեշտ գործողություններ:

Հարևանների խոսքով` 28-ամյա աղջիկն ապրում է հոր ու եղբոր ընտանիքի հետ, առողջական խնդիրներ ունի։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250