Պատահարներ

Կապանում սիբիրյան խոցի դեպք է հայտնաբերվել

WRed 712 դիտում
Կապանում սիբիրյան խոցի դեպք է հայտնաբերվել

Նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է գրանցվել Կապանի բժշկական կենտրոնում։ Հիվանդանոց են տեղափոխվել Կապանում ապրող երեք կին, որոնցից երկուսը` թոշակառու։

 

Ինչպես տեղեկացնում է Sputnik Արմենիան, համապատասխան հետազոտություններից հետո բժիշկները կանանց մոտ սիբիրախտ են ախտորոշել։

Ըստ տարածված խոսակցությունների` հիվանդանոց տեղափոխված կանայք Կապանում գործող մսի խանութներից մեկից խոշոր եղջերավոր անասունի միս են գնել ու կերել։ Չի բացառվում, որ հիվանդության հարուցիչը նրանց է փոխանցվել գնված մսից։ Կատարվածի հանգամանքները կպարզեն իրավապահներն ու մասնագետները։



 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250