Պատահարներ

Արտաշավան գյուղի բնակիչը անասունների գողությամբ է զբաղվում. ոստիկանները փնտրում են «Նարգիզ» և «Ծաղիկ» կովերին

WRed 1 րոպե 365 դիտում
Արտաշավան գյուղի բնակիչը անասունների գողությամբ է զբաղվում. ոստիկանները փնտրում են «Նարգիզ» և «Ծաղիկ» կովերին

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ոստիկանութան Աշտարակի բաժին են բերման ենթարկել Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի բնակիչ, 34-ամյա Արման Հակոբյանին, shamshyan.com-ը:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այս տարվա սեպտեմբերին Արտաշավան վարչական տարածքում գտնվող արոտավայրից 1 գլուխ խոշոր եղջերավոր անասուն գողանալու մեջ: Արդեն ոստիկանությունում փաստերի ճնշման տակ Ա. Հակոբյանը խոստովանել է, որ գողությունը ինքն է կատարել: 

 

Աշտարակի ոստիկանները պարզել են, որ Ա. Հակոբյանը սեպտեմբեր ամսին ևս մեկ անգամ Արտաշավանի արոտավայրից գողացել է համագյուղացի, 34-ամյա Օֆիկ Եղիազարյանի 1 գլուխ խոշոր եղջերավոր անասունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ անասուն գողացող Ա. Հակոբյանին գյուղում ավելի շատ ճանաչում են «Մալենկով» մականվամբ, քանի որ ասում են՝ նրա սիրած բանաստեղծությունն է՝ «2 ոչխար, 3 կով, քեզի մատաղ, Մալենկով», իսկ տուժած Օ. Եղիազարյանը աշխատում է Արտաշավան համայնքապետարանում՝ որպես աշխատակազմի ղեկավար, սակայն, չգիտես ինչու, տեղի ունեցած գողության մասին իրավապահներին նախկինում չի հայտնել: Ոստիկանությունը ձեոնարկում է միջացառումներ՝ «Նարգիզ» և «Ծաղիկ» կովերին հայտնաբերելու ուղղությամբ: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250