Պատահարներ

Հիվանդանոցից փախած կալանավորին դեռ որոնում են. մանրամասներ

WRed 282 դիտում
Հիվանդանոցից փախած կալանավորին դեռ որոնում են. մանրամասներ

Նոյեմբերի 18-ի լուսադեմին «Էրեբունի» բժշկական կենտրոնից փախած դատապարտյալ 31–ամյա Արայիկ Սարգսյանին դեռ չեն գտել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նովիկյանը։

«Փախուստի դիմած կալանավորին դեռ որոնում են»,–նշել է նա։

 

ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանն էլ հայտնել է, որ նախարարը ծառայողական քննություն է նշանակել։ Նրա խոսքով` քննությունը դեռ ընթացքի մեջ է, և քննության արդյունքներով աշխատանքից ազատումների դեպք չի եղել։

 

Բուժման մեջ գտնվող կալանավորին հսկել են «Նուբարաշեն» ՔՀԿ–ի երկու աշխատակից, որոնք, ըստ լուրերի, արդեն իսկ աշխատանքից ազատվել են։ Ինչ վերաբերվում է փախուստի դիմած անձին, ապա նրա կեղծանունը «Մաուգլի» է, և նա նախկինում 7 անգամ դատապարտված է եղել։

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250