Պատահարներ

Բարեկամավան գյուղում հրդեհ է բռնկվել. այրվել է անասնագոմ

WRed 319 դիտում
Բարեկամավան գյուղում հրդեհ է բռնկվել. այրվել է անասնագոմ

Նոյեմբերի 23-ին, ժամը 06:03-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում այրվում է տուն:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է անասնագոմ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:03-ին, մարվել՝ 09:24-ին:

 

Ամբողջությամբ այրվել է 3-րդ փողոցի տներից մեկին կից անասնագոմը՝  մոտ 50 քմ: Սատկել է մեկ ավանակ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250