Պատահարներ

Երևանի Ռուբինյանց փողոցում տնակ է հրդեհվել

WRed 190 դիտում
Երևանի Ռուբինյանց փողոցում տնակ է հրդեհվել

Նոյեմբերի 24-ին, ժամը 20:21-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Մխչյան-Դիտակ ավտոճանապարհի աջակողմյան հատվածում այրվում է վագոն-տնակ:

 

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատի մարզի Մխչյան գյուղի Մենդելեևի փողոցում գտնվող վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:46-ին, մարվել՝ 22:00-ին:

 

Այրվել են վագոն-տնակը (36 քմ)՝ ամբողջությամբ և ներսում գտնվող կենցաղային իրեր, շինարարական նյութեր:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250