Պատահարներ

Մահացել է հետախույզ Գոհար Վարդանյանը

WRed 1 րոպե 531 դիտում
Մահացել է հետախույզ Գոհար Վարդանյանը

Ռուսաստանում Հայասատանի դեսապանատունը հայտնում է, որ այսօր մահացել է ականավոր ընդհատակյան հետախույզ Գոհար Վարդանյանը: 

 

Գոհար Վարդանյանը 93 տարեկան էր։

 

Գոհար Վարդանյանը ծնվել է 1926 թվականի հունվարի 25-ին Հայաստանի Լենինական (Գյումրի) քաղաքում: 1930-ականների սկզբին ընտանիքով տեղափոխվել են Իրան:

 

16 տարեկանում նա մտել Է իր ապագա ամուսին և զինակից Գևորգ Վարդանյանի հակաֆաշիստական խումբ, որի հետ մեկտեղ ակտիվ հետախուզական աշխատանք Է կատարել:

 

1943 թվականին այդ խմբի կազմում մասնակցել Է Թեհրանի կոնֆերանսի ընթացքում «մեծ եռյակի» ղեկավարների անվտանգության ապահովման գործողությանը: Այդ ժամանակ կանխվել Է «մեծ եռյակի» ղեկավարների՝ Ստալինի, Ռուզվելտի եւ Չերչիլի դեմ հիտլերյան հատուկ ծառայությունների մահափորձը: Մասնագետների կարծիքով՝ նրանց աշխատանքի արդյունքներն այնքան նշանակալից են, որ երբեք չեն գաղտնազերծվի:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250