Պատահարներ

Ապարան-Ծիլքար ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար. վարորդը և 3 ուղևոր հոսպիտալացվել են

WRed 357 դիտում
Ապարան-Ծիլքար ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար. վարորդը և 3 ուղևոր հոսպիտալացվել են

Նոյեմբերի 26-ին, ժամը 14:48-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Ծիլքար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 81-րդ կմ-ին «Reno Logan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում:

 

Վարորդը և 3 ուղևոր հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250