Պատահարներ

Մահվան ելքով վթար Շիրակի մարզում. Opel-ը բախվել է կամրջի երկաթե ճաղավանդակներին, կոտրել այն և հայտնվել դաշտում

WRed 389 դիտում
Մահվան ելքով վթար Շիրակի մարզում. Opel-ը բախվել է կամրջի երկաթե ճաղավանդակներին, կոտրել այն և հայտնվել դաշտում

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Քարաբերդ-Ձիթհանքով ավտոճանապարհի 3.5 կմ-ին Opel մակնիշի 35 VD 063 համարանիշի ավտոմեքենայով վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակներին, կոտրել այն և հայտնվել դաշտում։ 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ձիթհանքով գյուղի բնակիչներ՝ 45-ամյա Համլետ Փիլոյանը, 42-ամյա Արսեն Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն, իսկ 45-ամյա Ձիթհանքով գյուղի բնակիչ՝ 45-ամյա Վաչագան Մկրտչյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250