Պատահարներ

Կրակոցներ Արմավիրում. կան տուժածներ

WRed 416 դիտում
Կրակոցներ Արմավիրում. կան տուժածներ

Արմավիրցի 60 տարեկան տղամարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Իրավապահներին արդեն հայտնի է, թե ով է կրակել։

 

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ անցած գիշեր Արմավիրի մարզում մի խումբ անձանց վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով։

Ալաշկերտ գյուղի մոտից մարմնական վնասվածքներով Արմավիրի հիվանդանոց է տեղափոխվել շուրջ 60 տարեկան մի տղամարդ։ Բուժհաստատություն են ժամանել նաև ոստիկանության ծառայողներ ու քննիչներ։

 

Ըստ Արմավիրում շրջանառվող լուրերի՝ տարբեր տարիքի մի քանի տղամարդիկ հավաքվել են Ալաշկերտ գյուղի դաշտերից մեկում և ինչ-որ հարցի շուրջ պարզաբանումներ արել։ Պարզաբանումները վերածվել են խմբակային ծեծկռտուքի։ Մասնակիցներից մեկն էլ ինքնաձիգով կրակահերթ է արձակել` հրազենային վնասվածք հասցնելով ներկաներից մեկին։

 

Իրավապահներին արդեն հայտնի են կատարվածի մանրամասները, Արմավիրի ոստիկաններին հայտնի է նաև կրակողի ինքնությունը։

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250