Պատահարներ

Հայտնի է ծառից կախված վիճակում հայտնաբերված զինծառայողի ինքնությունը

WRed 833 դիտում
Հայտնի է ծառից կախված վիճակում հայտնաբերված զինծառայողի ինքնությունը

Նոյեմբերի 26-ին` ժամը 9:00-ի սահմաններում, Դիլիջանի ուսումանական կենտրոնի տարածքում հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահան Ռոբերտի Մուշեղյանի (ծնված 2000թ., 2019-1 զորակոչ, Սյունիքի ԶԿ) դին՝ ծառից կախված վիճակում: Այս մասին տեղեկացանք ՀՀ ՊՆ-ից:

 

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 

Մեր տեղեկություններով զինծառայողը Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի Տանձատափ գյուղից էր:  

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250