Քաղաքականություն
Թուրքիան դադարեցրել է օդային հաղորդակցությունը Նախիջևանի հետ
WRed
Թուրքիայի «Turkish Airlines» ազգային ավիափոխադրողը կորոնավիրուսի հնարավոր տարածումից խուսափելու նպատակով ժամանակավորապես դադարեցրել է Նախիջևանի հետ օդային հաղորդակցությունը: Այս մասին հայտնել է ավիաընկերության գործադիր խորհրդի ղեկավար Իլքեր Այջըն:
Այջըն նշել է, որ Թուրքիան կորոնավիրուսի պատճառով հարևան երկրներից` Իրանից բացի օդային հաղորդակցությունը դադարեցրել է նաև Նախիջևանի հետ, հայտնում է ermenihaber-ը։
Նրա փոխանցմամբ` ավիափոխադրողը կրկին կորոնավիրուսի պատճառաբանությամբ նվազեցրել է թռիչքները դեպի Հարավային Կորեայի մայրաքաղաք` Սեուլ:
Այջըն նշել է, որ կորոնավիրուսի պատճառով մի շարք կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկում. ավիաընկերությանը պատկանող 250-ից ավել ինքնաթիռներում վարակազերծման աշխատանքներ են իրականցվում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
WRed
Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի հետ․ Արսեն Թորոսյան
WRed
Նոր մանրամասներ՝ «էլիտար» զորամասից․ ՊԲ-ի՝ ծառայողական քննության արդյունքները
WRed
Երկու շաբաթով կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան․ Նիկոլ Փաշինյան
WRed