Քաղաքականություն

Արտաշատի ԲԿ–ից 110 պացիենտներից 20–ն այսօր դուրս են գրվել. Գարիկ Սարգսյան

WRed
Արտաշատի ԲԿ–ից 110 պացիենտներից 20–ն այսօր դուրս են գրվել. Գարիկ Սարգսյան

Արտաշատի վերապրոֆիլավորված ինֆեկցիոն բժշկական կենտրոնում նոր կորոնավիրուսային ախտորոշմամբ հաստատված և հիվանդանոցային բուժում ստացող 110 պացիենտներից 20-ն ապաքինվել և այսօր դուրս է գրվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

Բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում նշված է. «Սա, անշուշտ, մեր թիմի հերթական ձեռքբերումներից մեկն է: Թիմ, որը երկրում COVID-19 համավարակի տարածման առաջին իսկ օրից, գիտակցելով պահի լրջությունն ու կարևորությունը, աշխատում է էլ ավելի ծանրաբեռնված՝ մեծագույն հոգատարությամբ կատարելով մասնագիտական իր առաքելությունը: Նշենք, որ մեր Կենտրոնում արվում է ամեն բան, որպեսզի բուժում ստացող պացիենտները շուտ ապաքինվեն և ոտքի կանգնեն։ #Առողջ եղեք»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250