Հասարակություն

Հեռակայող ուսանողները նույնպես կառավարության հակաճգնաժամային ծրագրից օգտվելու հնարավորություն ունեն․ նախարար

WRed
Հեռակայող ուսանողները նույնպես կառավարության հակաճգնաժամային ծրագրից օգտվելու հնարավորություն ունեն․ նախարար

Ուսանողները, որոնք հեռակա են սովորում, հնարավորություն ունեն օգտվել կառավարության 14-րդ հակաճգնաժամային ծրագրից։ Այս մասին ԱԺ նիստում մայիսի 6-ին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նախարարի խոսքերով՝ իրենք առաջին հերթին խրախուսում են կրթության ոլորտում բարձր ձեռքբերումներ ունեցող ուսանողներին։

«Նշվում է 21 բարձրագույն ուսումնական հաստատություն, որոնց ուսանողները ուսման համար ստանում են համապատասխան զեղչեր։ Առաջին խմբում վերջին կուրսերի ուսանողներն են, որոնք ունեն ավելի քան 90 բալ, որոնք մինչեւ 100% փոխհատուցում են ստանում, իսկ երկրորդ խմբում մյուս կուրսերի ուսանողներն են, որոնք մինչեւ 75%-ի չափով զեղչ են ստանում»,- պարզաբանեց Հարությունյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250