Հասարակություն
Զինված ուժերի ժամկետային անձնակազմի 74 տոկոսն արդեն սնվում է նոր սննդակարգով
WRed
Առաջնագծում տեղադրվել է 225 գերժամանակակից տեսադիտարկման սարք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Արդյունաբերական հոսանք է ստացել 64 մարտական դիրք։ Մշտական ջրով է ապահովվել 134 մարտական դիրք։ Մոդուլային բաղնիք է կահավորվել 35 մարտական դիրքում։ Այսօրվա դրությամբ զինված ուժերի ժամկետային անձնակազմի 74 %-ը արդեն սնվում է նոր սննդակարգով, մայիսի 8-ից թիվը կհասնի 90 %-ի։ Մարտական դիրքերի անձնակազմի 54 %-ը սնվում է նոր սննդակարգով։ Տվյալները՝ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցից»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի 163 նոր դեպք է գրանցվել․վարակվածների ընդհանուր թիվը 2782 է
WRed
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 121, մահվան՝ 4 նոր դեպք
WRed
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 146 նոր դեպք, առողջացել է ևս 49-ը
WRed
Շտապօգնության բրիգադը մեկնել է կանչի, պարզվել է՝ կանչը սովորական չէ
WRed