Հասարակություն

Իսպանիան հուլիսից իր սահմանները կբացի զբոսաշրջիկների համար

WRed
Իսպանիան հուլիսից իր սահմանները կբացի զբոսաշրջիկների համար

Իսպանիան հուլիսից իր սահմանները կբացի արտասահմանցի զբոսաշրջիկների համար, հայտարարել է երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը, գրում է DW.com-ը։ Նա խոստացել է, որ կառավարությունը երաշխավորում է զբոսաշրջիկների եւ տեղացի այցելուների անվտանգությունը։ Սանչեսը նաեւ տեղեկացրել է, որ առաջիկա շաբաթներին ուժի մեջ կմտնի 3 մլրդ եվրոյի չափով նվազագույն բազային եկամտի սխեման՝ կորոնավիրուսի համավարակից առավել տուժած ընտանիքների աջակցության համար։

«Իսպանիան զբոսաշրջության կարիք ունի եւ զբոսաշրջությունն ինչպես ճանապարհորդության ելման կետի, այնպես էլ մեկնելու վայրի անվտանգության կարիք ունի։ Մենք երաշխավորում ենք, որ զբոսաշրջիկները չեն բախվի վտանգների եւ վտանգ չեն ներկայացնի մեր երկրի համար»,- հայտարարել է վարչապետը։

 

Հիշեցնքն, որ եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում Իսպանիան, Իտալիան, Հունաստանը եւ Ավստրիան առաջիկա շաբաթների ընթացքում նախատեսում են արտասահմանցի զբոսաշրջիկների համար բացել սահմանները:

 

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250