Հասարակություն
Կորոնավիրուսի կարանտինից հետո Վատիկանի թանգարանները կվերսկսեն իրենց աշխատանքը հունիսի 1-ից
WRed
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինից հետո Վատիկանի թանգարանները կվերսկսեն իրենց աշխատանքը հունիսի մեկից:
Թանգարան մտնելուց առաջ այցելուները կջերմաչափվեն: Նրանց կպարտադրեն նաև դիմակներ կրել: Իսկ տոմս ձեռք բերել հնարավոր կլինի միայն առցանց տարբերակով, այդ պատճառով ամրագրման համար սահմանված 4 եվրո հավելյալ վճարը ժամանակավորապես կչեղարկվի:
Ժամանակավորապես կդադարեցվի նաև ամսվա վերջին կիրակի օրերին իրականացվող անվճար այցելությունները թանգարաններ:
Վատիկանում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակման 12 դեպք է արձանագրվել:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 359-ով. վարակվածների ընդհանուր թիվը 6661 է
WRed
Հայաստանում կորոնավիրուսի 452 նոր դեպք է հաստատվել
WRed
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 374, մահվան՝ 3 դեպք
WRed
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 289-ով, ունենք մահվան 4 դեպք
WRed