Հասարակություն
ԱԺ պատգամավոր Ծովինար Վարդանյանը վարակվել է կորոնավիրուսով
WRed
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին Վարդանյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Սիրելի ընկերներ, քիչ առաջ ստացա իմ թեստի դրական պատասխանը: Ցանկանում եմ տեղյակ պահել, որ ինձ լավ եմ զգում: Հիվանդությունն ինձ մոտ ընթանում է հետևյալ ախտանշաններով` աչքերի շուրջ ցավ, մեջքի մկանային ցավ և ջերմություն, բայց ոչ բարձր: Ժամանակ առ ժամանակ տեղյակ կպահեմ ընթացքի մասին: Շնորհակալ եմ բոլորին ցուցաբերած հոգատարության համար»,- գրել է Վարդանյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Պետությունը բազմազավակ ընտանիքներին կապահովի բնակարանով․ նախագիծ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Թուրքիայի երկինքը կարմրանարնջագույն է դարձել
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեխեքին էնքան գյուղից դուրս չենք թողնում, որ բանակում չեն դիմանում. Նիկոլ Փաշինյան
Հայաստանում սոցցանցերի սահմանափակում 16 տարեկանից ցածր երեխաների համար. նախագիծ
5.0