Հասարակություն

«Խնդրեցի՝ իմանա, թե ո՞ր ոստիկանն է». Սոֆյա Հովսեփյանի հորը դիմակ չկրելու համար տուգանել են

WRed
«Խնդրեցի՝ իմանա, թե ո՞ր ոստիկանն է». Սոֆյա Հովսեփյանի հորը դիմակ չկրելու համար տուգանել են

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ իր հայրիկին դիմակ չկրելու համար տուգանել են:

«Էս մի ամիս է՝ բոլոր հնարավոր միջոցներով հայրիկիս համոզում էի տանից դուրս գալուց դիմակ կրի: Ստիպված ամոթն էի առաջ բերում, որ եթե տեսնեն, ամենաշատը ինձ է ամոթ ու լիքը հնարավոր ճոխ նախադասություններ: Ինքն էլ ամեն անգամ. «Լա՜վ, եղավ, եղավ, զահլես մի՛ տար, կդնեմ, համ էլ մեր գյուղում էդ ձեր հիվանդությունները չկան»,-պատասխանում ու անջատում էր:

Բնական է, որ վստահ էի՝ անջատելուց հետո, անում էր այն, ինչ ինքն էր ուզում:

Այսօր մամաս զանգում է. «Հորդ ու ընկերներին վերջը տուգանել են»:

Խնդրեցի՝ իմանա, թե ո՞ր ոստիկանն է, որ զանգահարեմ ու հատուկ շնորհակալություն հայտնեմ:

Հ. Գ. Բարոյախրատական ճառեր չկարդաք, քանի որ նախորդ գրառմանս տակ արդեն կարդացել եմ անձիս ուղղված ամոթանքների տեղատարափը և ընդունել եմ, որ ես չլինեի, այս վիրուսը չէր լինի: Կարող եք չհավատալ վիրուսի գոյությանը. դա ձեր սոցիալական պատասխանատվությունն է, բայց օրենքը պարտավոր եք կիրառել ձեր դիմացինի իրավունքները հարգելով:

Առո՛ղջ եղեք, բարի գիշեր»:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250