Հասարակություն

Հրավիրում եմ ձեզ Ազգային ժողով՝ գույքահարկի թեման քննարկելու. Բաբկեն Թունյան

WRed
Հրավիրում եմ ձեզ Ազգային ժողով՝ գույքահարկի թեման քննարկելու. Բաբկեն Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է գույքահարկի բարձրացումից դժգոհող երևանցիների ֆեյսբուքյան ակցիային:

 

«Ակցիայի մասնակից բնիկ երևանցիներին։

Հարգելի բարեկամներ

Սիրով հրավիրում եմ ձեզ Ազգային ժողով՝ գույքահարկի թեման քննարկելու։ Մենք կպատասխանենք ձեր հարցերին, դուք մեր։

Խնդրում եմ՝ ընտրեք ձեր միջից 5-7 հոգու, որոնք կարող են ներկայացնել ձեր ընդհանուր մտահոգություններն ու տեսակետները, և ինձ առանձին նամակով գրեք։

Սակայն պայմանավորվում ենք, որ քննարկումը լինելու է հրապարակային և անկեղծ։

Հ.Գ. - Ես ինքս չեմ տարանջատում՝ բնիկ կամ ոչ բնիկ. օրենքը բոլորի համար նույնն է։ Հրավերս ուղղված է այն մարդկանց, որոնք իրենց համարում են բնիկ երևանցի և կարծում են, որ բնիկ լինելու հանգամանքը պետք է որևէ դեր խաղա այս հարցում»։

 

[b76db73fe8a2b6a7b5057930e81c05b1.png]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250