Հասարակություն

Երասխահունում արագիլները կեղտոտվել են յուղոտ սև մածուկով. 2019թ. աղետը կրկնվում է. ecolur

WRed
Երասխահունում արագիլները կեղտոտվել են յուղոտ սև մածուկով. 2019թ. աղետը կրկնվում է. ecolur

Կենդանաբան Վասիլ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է Երասխահուն համայնքում բնադրած արագիլների աղտոտման մասին: «Տարածքի բներից շատերում անցած տարվա նույն խնդիրն է»,- իր կողմից հրապարակված լուսանկարներն այսպես է մակագրել նա: Հրապարակմանն արձագանքած քաղաքացիներից ոմանք նշել են, որ կեղտոտված արագիլներ այս օրերին նկատվել են Արարատի մարզի թե՛ Արմաշ և թե՛ Հովտաշեն համայնքներում: Այս մասին հայտնում է ecolur.org-ը:

2019 թ. Արարատի մարզի մի քանի համայնքներում արձանագրվել էր արագիլների անկում՝ թռչունների փետուրների յուղոտ սև մածուկով աղտոտման հետևանքով: Արագիլների աղտոտման պատճառները բացահայտելու ուղղությամբ աշխատանքներ էին տարվել ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, տեղի ակտիվիստների կողմից: 2019թ. հուլիսին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Արարատի մարզի Հովտաշեն համայնքում արագիլների աղտոտվածության փաստի առնչությամբ վարչական վարույթ էր հարուցել։ Այնուհետ Ջրային կոմիտեն հայտնել էր, որ Արարատի մարզում արագիլների աղտոտման պատճառը ձկնաբուծարանների ճարպոտ թափոններն են:

9 ամիս տևած հետաքննությունն ավարտվեց ոչնչով

Արագիլների աղտոտման պատճառները և մեղավորներին բացահայտելու նպատակով ՀՀ Քննչական կոմիտեն 2019 թ. սեպտեմբերին քրեական գործ էր հարուցել: Շուրջ ինն ամիս տևած հետաքննությունից հետո Քննչական կոմիտեն «Հետք»-ին հայտնեց, որ չի կարողացել պարզել, թե արագիլների փետուրները որտեղ, երբ և ինչ հանգամանքներում են աղտոտվել, փետուրների վրա եղած նյութն ինչ խմբային պատկանելիություն ունի և հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ կարճել է քրեական գործի վարույթը:

 

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում.

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250