Հասարակություն

Ամուլսարի այս «պահնորդները» իրենց մեքենայի անիվների տակ ջնջխել են «պոստում» ապրող շան ձագուկներից երեքին․ Զոհրաբյան

WRed
Ամուլսարի այս «պահնորդները» իրենց մեքենայի անիվների տակ ջնջխել են «պոստում» ապրող շան ձագուկներից երեքին․ Զոհրաբյան

Հունիսի 30-ին վաղ առավոտյան «Լիդիան» ընկերության անվտանգության զինված աշխատակիցները ներխուժել են Ամուլսարանի պաշտպանների պահակետ: Նրանք այնքան քամահրանքով են գործել այնտեղ գտնվողների հանդեպ, որ շտապելուց ճզմել են պահակետում ապրող շան երեք ձագերին: Այս մասին «Ֆեյսբուք»-ում հայտնել են կենդանիների պաշտպանները:

Բնապահպանները եւ Ամուլսարի շահագործման հակառակորդները նախօրեին հանդես էին եկել հայտարարությամբ՝ զինված ներխուժումը գնահատելով որպես ուժի ցուցադրում, իսկ զինված մարդկանց ներկայությունն անթույլատրելի: Որոշ տեղեկություններով՝ մոտ ժամանակում սպասվում է հանքավայրում աշխատանքների մեկնարկը, ինչի հետ էլ կապված են նման գործողությունները:

Միաժամանակ, երեք ձագերի սպանությունը մեկնաբանել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: «Տեղի է ունեցել անմարդկային հանցագործություն: Այսօր լուսաբացին Ամուլսարի երկրորդ «պահակետ» են թափանցել զինված մարդիկ, որոնք ընկերության անվտանգության նոր աշխատակիցներն են: Եվ ահա, Ամուլսարի այս «ախրաննիկները» ճզմել են երեք ձագերի, որոնք ապրում էին պահակետում: Փոքրիկները ծնվել էին մի քանի ամիս առաջ, նրանք պատկերված են լուսանկարում»,- նշել է պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում:

«Անհրաժեշտ է անհապաղ քրեական գործ հարուցել, եւ ավտոռալիի սիրահար շումախերները-ախրաննիկները պետք է դատապարտվեն ՔՕ հոդվածի ամբողջ խստությամբ»,- շեշտել է Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորի հետ համակարծիք են կենդանիների պաշտպանները

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250