Հասարակություն

Առաջիկայում ունենալու ենք մահերի օրական տասը դեպք. Փաշինյանը՝ երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին

WRed
Առաջիկայում ունենալու ենք մահերի օրական տասը դեպք.  Փաշինյանը՝ երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին

Առաջիկայում ունենալու ենք մահերի օրական տասը դեպք: Այս մասին պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Իր խոսքով՝ երեկ 525 նոր դեպք ենք ունեցել. «Սա նշանակում է, որ այս վիճակագրության բերումով առաջիկայում անխուսափելիորեն ունենալու ենք տասը մահ»:

 

Փաշինյանը նկատեց, որ այսօրվա դրությամբ ունենք կորոնավիրուսով 19 000 ակտիվ հիվանդ, որոնցից 2106-ը հիվանդանոցային պայմաններում է գտնվում, նրանցից 536-ի վիճակը գնահատվում է ծանր, 117 -ինը՝ առանձնապես ծանր, 1730 հիվանդի մոտ արձանագրվել է թոքաբորբ, երեկ մահվան 10 նոր դեպք է արձանագրվել, մահերի ընդհանուր թիվը կազմում է 453։

 

«2020 թվականի առաջին հինգ ամիսների մահերի վիճակագրությունը բարվոք է։ Ավելի քիչ մահ էինք ունեցել, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում։ Ցավոք, պետք է արձանագրեմ, որ այդ վիճակագրությունը փոխվել է, և հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ՝ մոտ 30 տոկոսով ավելի մահացություն ենք ունեցել։ Թեև այս թվերը ոչ ամբողջությամբ են կապված կորոնավիրուսի հետ, բայց կորոնավիրուսի ընթացիկ վիճակը էականորեն նպաստում է այս գործոնին», - ասաց Փաշինյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250