Քաղաքականություն

Գագիկ Ծառուկյանի գործով վերաքննիչ բողոքները կքննվի վաղը

WRed
Գագիկ Ծառուկյանի գործով վերաքննիչ բողոքները կքննվի վաղը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշման դեմ պաշտպանների և դատախազության վերաքննիչ բողոքների քննությունը կայանալու է վաղը:

«Հաշվի առնելով բազմաթիվ ԶԼՄ-ների զանգերը՝ տեղեկացնում եմ, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշման դեմ պաշտպանների և դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքների քննությունը ՀՀ վերաքննիչ դատարանում կայանալու է վաղը՝ 02.07.2020թ.՝ ժամը 12:00-ին»,- ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Հիշեցնենք՝ հունիսի 21-ին՝ ժամը 16:00-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, որոշեց մերժել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250