Հասարակություն
Գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել Քոչարյանի խափանման միջոց կալանքի հարցով կայացված որոշման դեմ
WRed
ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ քրեական դատարանի՝ խափանման միջոց կալանքի վերաբերյալ կայացրած որոշման դեմ, որն արդեն մուտքագրվել է ՀՀ վճռաբեկ դատարան։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Գլխավոր դատախազությունից:
Հիշեցնենք՝ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը և 2 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ արձակեց պաշտոնաթող նախագահին:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Երկրի նոր լուսանկարը` տիեզերքից
5.0
Ոստիկանության 5 ծառայող ազատվել է աշխատանքից
Սկանդալի կենտրոնում հայտնված տնօրենի գործով նոր զարգացումներ կան
Դավիթ Մինասյանը գտնվում է վերակենդանացման բաժնում. փաստաբան
4.0