Հասարակություն
Օրական 2000-2500 թեստ կարտադրվի Հայաստանի պահանջարկը բավարարելու համար․ Արսեն Առաքելյան
WRed
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը վարչապետի մասնակցությամբ ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց, որ իրենց կենտրոնում արտադրված կորոնավիրուսային թեստերը անցել են փորձարկումներ և հաստատվել են։
Ինստիտուտն արդեն սկսում է լիարժեք արտադրությունը և օրական արտադրելու է 2000-2500 թեստ, որը բավարարելու է Հայաստանի կորոնավիրուսի թեստավորումների պահանջարկը։ Մասնագետը նաև նշեց, որ այլ կենտրոնների հետ համագործակցությամբ պատրաստում են ախտահանող և այլ նյութեր։ Ինստիտուտի տնօրենը նաև տեղեկացրեց, որ իրենք կատարում են նաև կորոնավիրուսի մոլեկուլային ուսումնասիրություններ՝ դրա դեմ դեղամիջոց գտնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Երկրի նոր լուսանկարը` տիեզերքից
5.0
Ոստիկանության 5 ծառայող ազատվել է աշխատանքից
Սկանդալի կենտրոնում հայտնված տնօրենի գործով նոր զարգացումներ կան
Դավիթ Մինասյանը գտնվում է վերակենդանացման բաժնում. փաստաբան
4.0