Պատահարներ

Խարկովում Ан-26 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների թիվն ավելացել է

WRed
Խարկովում Ан-26 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների թիվն ավելացել է

Խարկովում Ан-26 ինքնաթիռը կործանման օրը վեց թռիչք և հինգ հաջող վայրէջք է իրականացրել: Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը:
 

Ан-26 ռազմատրանսպորտային ինքնաթիռը կործանվել է երեկ երեկոյան՝ ուսումնավարժանքի ժամանակ, Չուգուև քաղաքի մոտ: Ինքնաթիռում կար 27 ուղևոր:  Ուկրաինայի գլխավոր դատախազությունից ավելի վաղ տեղեկացրել էին, որ զոհվել է 25 մարդ: Երկու մարդ հոսպիտալացվել է, որոնցից մեկն ավելի ուշ նույնպես մահացել է:  
 

Ինքնաթիռի կործանման փաստով քրեական գործ է հարուցվել՝ թռիչքների կանոնների խախտման հատկանիշներով։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250