Պատահարներ

Ադրբեջանում փակվել է թալիշներով բնակեցված շրջանների ելումուտը

WRed
Ադրբեջանում փակվել է թալիշներով բնակեցված շրջանների ելումուտը

Այսօրվանից արգելվում է Ադրբեջանի Լենքորան քաղաքի, Ջալիլաբադ և Մասալա շրջանների ելումուտը, որտեղ բնակչության մեծ մասը թալիշներ են: Այս մասին տեղեկացնում է Infoteka24-ը: 


«Բացառություն են կազմում միայն հատուկ նշանակության՝ շտապօգնության, հրշեջ ծառայության ավտոմեքենաները, ինչպես նաև բեռնատարները»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ: 


Հայտարարվել է կորոնավիրուսով վարակվածների թվի աճի պատճառի մասին, մինչդեռ ավելի վաղ հայտարարվել էր, որ այդ շրջաններում վրդովված են տեղացի բնակչության ուժային մեթոդներով զորահավաքից:  


Զորահավաքից հրաժարվելու թալիշների բազմաթիվ փորձեր դաժանորեն ճնշվել են: 
Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները զգում են էթնիկ խտրականությունը և մոբիլիզացիայի անվան տակ նույնիսկ ցեղասպանությունը՝ Արցախում տեղի ունեցող ռազմական գործողությունների ֆոնին: 
Շատ վկայություններ կան այն մասին, որ թալիշներին, լեզգիներին ու ազգային այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներին ուղարկում են ռազմաճակատի առավել վտանգավոր հատվածներ՝ նրանց դարձնելով «թնդանոթի մսացու»: 
 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250