Քաղաքականություն
Լավրովն ու Այվազյանը հեռախոսով քննարկել են ՀՀ ԱԳՆ-ի այցը Մոսկվա
WRed
275 դիտում
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ նրա հայ գործընկեր Արա Այվազյանը հեռախոսով քննարկել են Հայաստանի նախարարի այցը Մոսկվա, որը նախատեսվում է դեկտեմբերի 7-ին, ասվում է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության վարչության հաղորդագրությունում:
Փաստաթղթում նշվում է, որ «նոյեմբերի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի միջեւ»,- հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Կողմերը քննարկել են այս տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հայտարարության դրույթների կատարման ընթացքը, ինչպես նաեւ այս տարվա դեկտեմբերի 7-ին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջիկա աշխատանքային այցը Մոսկվա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
271 տոննա բեռով վագոններն Ադրբեջանից ուղևորվեցին Հայաստան
1 րոպե
133
Իրանում նշանակվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նոր քարտուղար
1 րոպե
82
Իրանի գերագույն առաջնորդը համաձայնվել է բանակցել ԱՄՆ ներկայացուցիչների հետ. Ynet
1 րոպե
368
Լիբանանը վտարում է Իրանի դեսպանին
1 րոպե
42