Քաղաքականություն
Դատարանը քննում է Առուշ Առուշանյանի կալանքի միջնորդությունը
WRed
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այս պահին քննվում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կալանքի միջնորդությունը։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը։
Միաժամանակ, փաստաբանական թիմը բողոքարկել է Առուշանյանի ձերբակալման որոշումը։ Առուշ Առուշանյանը ձերբակալվել է ՀՀ Քր.օրենսգրքի 34 և 225.1 հոդվածով՝ ապօրինի հավաք կազմակերպելու փորձի համար։ Ըստ փաստաբանական թիմի՝ նրա ձերբակալումը ոչ իրավաչափ է և ապօրինի, քանի որ ապօրինի հավաքի մասին խոսք լինել չի կարող։
Առուշանյանը ձերբակալվել էր երեկ վաղ առավոտյան այն բանի համար, որ կոչ էր արել գորիսեցիներին առավոտյան ժամը 6.00-ին մեքենաներով արգելափակել Սյունիքի դարպասները և թույլ չտալ, որ վարչապետ Փաշինյանը մտնի Սյունիք։
Նմանատիպ հոդվածներ
Շտապ պետք է գնանք. տեղեկություն ստացա, որ Որոտան գյուղից 12 տուն անցնում է Ադրբեջանին. Առուշ Առուշանյան
WRed
Սյունիքում կլինեն ռուս սահմանապահներ. գաղտնի փաստաթուղթ չի ստորագրվել. ՊՆ
WRed
Մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ. Նիկոլ Փաշինյան
WRed
Արցախի սահմանից ներս որևէ բան չի եղել. ՊԲ-ն արձագանքել է «Բայրաքթար»-ի մասին լուրերին
WRed