Հասարակություն

Հաստատվել է ավիատոմսերի փոխհատուցման կարգը. ՀՀ ԱԳՆ

Ani S.
Հաստատվել է ավիատոմսերի փոխհատուցման կարգը. ՀՀ ԱԳՆ

Ապրիլի 9-ի նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով և անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետություն վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում տրամադրելու կարգը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:


Որոշման համաձայն՝ Կառավարության կողմից մինչև 250,000 դրամ փոխհատուցում կտրամադրվի ՀՀ այն քաղաքացիներին, որոնց Հայաստանի Հանրապետություն վերադարձի ուղիղ կամ տարանցիկ չվերթները չեղարկվել են Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով և ովքեր Հայաստանի Հանրապետություն վերադարձի համար ձեռք են բերել նոր ավիատոմս կամ կատարել են ավիատոմսի վճարովի փոփոխություն: 
Որոշման գործողությունը տարածվում է 2026թ. փետրվարի 28-ից մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում.


- տոմսի չեղարկման հետևանքով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով գնված նոր ավիատոմսի վրա, 

- ուսումնառության նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատարի Պետություն, Քուվեյթի Պետություն, Իսրայելի Պետություն մեկնած Հայաստանի

 Հանրապետության այն քաղաքացիների վրա, ովքեր անվտանգային իրավիճակով պայմանավորված տոմս են գնել և վերադարձել Հայաստանի Հանրապետություն։

Փոխհատուցում ստանալու ընթացակարգը մանրամասն ներկայացված է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250