Պատահարներ

Ստեփանակերտում շմոլ գազից թունավորման դեպքեր են գրանցվել

WRed
Ստեփանակերտում շմոլ գազից թունավորման դեպքեր են գրանցվել

Արցախի Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ստեփանակերտում գրանցվել են շմոլ գազից թունավորման դեպքեր։
Արցախի ոստիկանության հաղորդագրության համաձայն, հունվարի 7-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 16:30-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչ, 2004թ.ծնված Լ. Ս.-ն։

Ստուգմամբ պարզվել է, որ Լ. Ս.-ն նշված թունավորումը ստացել է նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում իրենց տան բաղնիքում լոգանք ընդունելու ժամանակ ջրատաքացուցիչից արտանետած շմոլ գազից:

Նույն օրը «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ ժամը 21:50-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել մայրաքաղաքի բնակիչներ՝ 1984թ. ծնված Ռ. Ա.-ն և 1982թ.ծնված Մ. Մ.-ն, իսկ ժամը 21:10-ին շմոլ գազի թունավորումով «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ է ընդունվել նույն հասցեի բնակիչներ` 2011թ.ծնված Վ. Մ.-ն, 2006թ.ծնված Վ. Մ.-ն և 2003թ.ծնված Մ. Հ.-ն:

Ստուգմամբ պարզվել է, որ նշված անձինք թունավորումը ստացել են նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում Ա. Մկրտչյան փողոցի թիվ 7 շենքում գտնվող իրենց բնակարանի խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից արտանետած շմոլ գազից:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250