Պատահարներ
Վրաերթ Արարատի մարզում. տղամարդը մի քանի մետր շպրտվել է ու տեղում մահացել
Unknown
Փետրվարի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:30–ի սահմանում Նիզամի գյուղի բնակիչ, 38-ամյա Էդուարդ Աբրահամյանը՝ Նիզամի գյուղի կենտրոնական փողոցում իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել համագյուղացուն` 76-ամյա Միրզա Աբրամովին: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս, որ հարվածից մի քանի մետր շպրտվել է, տեղում մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նման ավտոպատահար միայն կինոնկարներում կհանդիպի
Unknown
Բախվել են բեռնատարն ու ավտոբուսը. ուղևորն իրեն դուրս է նետել ավտոմեքենայից և մահացել
Unknown
Երևանի թիվ 20 պոլիկլինիկայի մոտ ավտոմեքենաներ են բախվել. վարորդներից մեկի վիճակը ծանր է
Unknown
Երկրաշարժ՝ Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արեւելք. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ
Unknown