Պատահարներ
Կապանում հանք իջանցքը ընկնելու հետևանքով մահացել է 26-ամյա երիտասարդ
Unknown
Այսօր ժամը 14:20-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ տղայի դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզրել են, որ մահացածը Կապան քաղաքի բնակիչ, 26-ամյա Անուշավան Սողոմոնյանն էր, ով հիվանդանոց է տեղափոխվել «ՉԱԱՐԱՏ Կապան» փակ բաժնետիրական ընկերության Շահումյանի անվան փակ հանքի 830 հորիզոնում հանք իջանցքը ընկնելու հետևանքով:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկակական:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 13:00-ի սահմաններում, իսկ մահացածը աշխատում էր «Էս Ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ-ում՝ որպես հերթափոխի պետ:
Նմանատիպ հոդվածներ
ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումների երկու տեսուչի մեղադրանք է առաջադրվել
Unknown
Գավառում պատանիների վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ
Unknown
Գորիսում զինված հարձակման են ենթարկվել ՍԱՏՄ Սյունիքի մարզի կենտրոնի գլխավոր տեսուչի հարազատները
Unknown
Հատուկ օպերացիա՝ Էջմիածնում. բերման են ենթարկվել օրենքով գողեր և քրեական հեղինակություններ
Unknown