Պատահարներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Unknown
Հունիսի 5-ին հերթական միջադեպն է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանին: Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հովվի անասունների մի մասը, գյուղի հարակից տարածքներում արածելու ընթացքում, շարժվել է դեպի ադրբեջանցի զինվորականների դիրքեր: Երբ հովիվը, անասուններին ետ բերելու նպատակով, փորձել է մոտենալ ադրբեջանցի զինծառայողներին, նրա ուղղությամբ կրակ է բացվել:
Հայկական ԶՈւ ստորաբաժանման զինծառայողներն անմիջապես մոտեցել են միջադեպի տարածք, ինչին ի պատասխան ադրբեջանցի զինծառայողները կրկին կրակ են բացել: Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը դադարեցվել է, իսկ անասունների մեծ մասին հաջողվել է վերադարձնել: Կրակոցների հետևանքով տուժողներ չկան:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն հաստատում է՝ ադրբեջանցիները կրակել են Կութ համայնքի հովվի ուղղությամբ. մանրամասներ
Unknown
Ադրբեջանցիները կրակել են Կութի հովվի վրա, խլել մեծ թվով անասուններ. «Հրապարակ»
Unknown
Արտակարգ իրավիճակ՝ Նուբարաշենի աղբավայրում. հրշեջները, վտանգելով իրենց կյանքը, մի քանի ժամ է՝ պայքարում են կրակի ու ծխի դեմ
Unknown
Գերեվարվել է 6 հայ զինծառայող. ՊՆ-ն հայտարարություն տարածեց
Unknown