Պատահարներ
Ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ կա վիրավոր
Unknown
Այսօր՝ հունիսի 7-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Զովունի գյուղի 1-ին փողոցում բախվել են Երևանի բնակիչներ, 27-ամյա Էդուարդ Սարուխանյանի վարած Mercedes մակնիշի և 24-ամյա Պետրոս Ծատուրյանի վարած Hayasa մակնիշի մոտոցիկլը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն: Կայքի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Է. Սարուխանյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Լոռվա Կաթ» ՍՊԸ-ում ՝ որպես վարորդ-առաքիչ, իսկ հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավար Պ. Ծատուրյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Անի Պլյուս» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ:
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. «Կինո Մոսկվա»-ի դիմաց հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով տղամարդու դի
Unknown
Նոր տեսանյութ է հրապարակվել. ծեծկռտուք` հայ զինվորականների և ադրբեջանցի սահմանախախտների միջև
Unknown
Արտակարգ դեպք՝ Երևանում. 10-ից ավելի երեխաներ մանկապարտեզից տեղափոխվել են հիվանդանոց
Unknown
Վեճն ավարտվել է դանակահարությամբ. 30-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Unknown