Պատահարներ
Հարձակվել են «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի վրա. «Հրապարակ»
Unknown
«Հրապարակ»-ը գրում է. «Քաղաքական հողի վրա միջադեպ է գրանցվել Չարենցավան քաղաքում: Նիկոլ Փաշինյանի աջակիցները, որոնք նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակն են ղեկավարում Չարենցավանում, հարձակվել են Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի վրա և ձվերով հարվածել շտաբի պատուհաններին: Մեզ ասացին` գլխավոր դերում եղել է Զիլ Համո մականունով հայտնի Համլետ Սադոյանը, որը Չարենցավանի ՔՊ-ի գրասենյակի պատասխանատուներից է:
Ձվերով խփելուց հետո Սադոյանը մտել է շտաբ, հայհոյել ներկաներին, որոնց մեջ նաև պատերազմի մասնակիցներ են եղել, ու հայտարարել, թե «ով Քոչարյանին ձայն տա` թուրք է»:
Նրան մի կերպ դուրս են հրավիրել ու փորձել են հանգստացնել, բայց Փաշինյանի աջակիցը չի հանգստացել:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն հաստատում է՝ ադրբեջանցիները կրակել են Կութ համայնքի հովվի ուղղությամբ. մանրամասներ
Unknown
Ադրբեջանցիները կրակել են Կութի հովվի վրա, խլել մեծ թվով անասուններ. «Հրապարակ»
Unknown
Արտակարգ իրավիճակ՝ Նուբարաշենի աղբավայրում. հրշեջները, վտանգելով իրենց կյանքը, մի քանի ժամ է՝ պայքարում են կրակի ու ծխի դեմ
Unknown
Գերեվարվել է 6 հայ զինծառայող. ՊՆ-ն հայտարարություն տարածեց
Unknown