Պատահարներ
Mercedes-ը Աբովյանի նախկին զինկոմիսարիատի մոտ տապալել է էլեկտրասյուները և հայտնվել կանգառում
Unknown
Երեկ՝ հունիսի 6-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:20-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Աբովյան քաղաքի, Աբովյանի նախկին զինկոմիսարիատի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրա սյուներին տապալել դրանք, այնուհետև առաջ ընթացել ու հայտնվել կանգառում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման խումբը Բիձյանի գլխավորությամբ։ Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և հոսանքազրկել ավտոմեքենան։ Տուժածը հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն հաստատում է՝ ադրբեջանցիները կրակել են Կութ համայնքի հովվի ուղղությամբ. մանրամասներ
Unknown
Ադրբեջանցիները կրակել են Կութի հովվի վրա, խլել մեծ թվով անասուններ. «Հրապարակ»
Unknown
Արտակարգ իրավիճակ՝ Նուբարաշենի աղբավայրում. հրշեջները, վտանգելով իրենց կյանքը, մի քանի ժամ է՝ պայքարում են կրակի ու ծխի դեմ
Unknown
Գերեվարվել է 6 հայ զինծառայող. ՊՆ-ն հայտարարություն տարածեց
Unknown