Պատահարներ

Սյունիքի մարզում բախվել են Nissan Tiida-ն ու Scania-ն. կան վիրավորներ

Unknown
Սյունիքի մարզում բախվել են Nissan Tiida-ն ու Scania-ն. կան վիրավորներ

Հունիսի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Բաղաբերդ թաղամասում բախվել են Կապանի բնակիչ, 33-ամյա Արսեն Ստեփանյանի իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան և Չարենցավան քաղաքի բնակիչ, 57-ամյա Գեղամ Պետրոսյանի վարած Scania մակնիշի բեռնատարը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Ա. Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխել է «Կապան» բժշկական կենտրոն: Ժամեր անց նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել Կապանի բնակիչ, 11-ամյա Հայկ Ստեփանյանը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250