Պատահարներ
4 կիլոգրամ ոսկի և 2,6 միլիոն դոլար. Վրացի կինը կողոպտել է իրաքցի գործարարին և փախուստի դիմել
Gohar Vardanyan
Վրացի կինը 4 կիլոգրամ ոսկի և 2,6 միլիոն դոլար է գողացել իրաքցի գործարարից: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Իրաքյան Քրդստանի Դահուկ քաղաքում: Ոստիկանները գումարի և ոսկու մեծ մասը վերադարձրել են տիրոջը, սակայն կողոպտչին չեն ձերբակալել, քանի որ նա արդեն լքել էր Իրաքյան Քրդստանը:
Ոստիկանները պարզել են, որ վրացի կինը Իբրահիմ Խալիլի սահմանային անցակետով փախել է Թուրքիա և իր հետ տարել 20 հազար դոլար:
Վրացուհու հետ կապի ունենալու պատճառով հետաքննություն է ընթանում 20 կասկածյալի վերաբերյալ, որոնցից երեքն արդեն ձերբակալված են: Տեղական լրատվամիջոցները գրում են, որ սա Դահուկի պատմության մեջ ամենամասշտաբային գողությունն է:
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ՝ Արմավիրի մարզում. կասկածյալը պահածոների գործարանի տնօրեն է, վիրավորը՝ անհատ ձեռներեց. Shamshyan. com
Gohar Vardanyan
Խոշոր ավտովթար Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին. քարով բարձված КАМАЗ-ը կողաշրջվել է. shamshyan. com
Gohar Vardanyan
Ադրբեջանում առաջին անգամ կանցկացվեն Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ուժերի համատեղ վարժանքներ
Gohar Vardanyan
Վարդենիսում անհետացած ժամկետային զինծառայողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. Armenia Today
Gohar Vardanyan